ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության բաժնետերերը մտահոգված են Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերում ընկերության վերջին ներդրումների առնչությամբ: Ինչպես գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը, բաժնետերերը պահանջում են, որպեսզի «ԵԷՍ Ռոսիի»-ի մենեջմենթի ծառայությունը իրենց տեղեկացնի այդ երկրներում իրականացրած գործարքների մանրամասների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ կլինի այդ գործարքների հետ, եթե «ԵԷՍ Ռոսսիի» ընկերությունը դադարեցնի իր գործունեությունը: Միեւնույն ժամանակ, «ԵԷՍ Ռոսիի»-ի ներկայացուցչի կարծիքով` բաժնետերերի պահանջները ամհիմն են, քանի որ արտասահմանյան ձեռքբերումներն իրականացվում են գլխավոր բաժնետիրոջ` պետության թույլտվությամբ: Ընդ որում, Հայաստանի դեպքում դա եղել է միջկառավարական համաձայնագիր, իսկ «ԵԷՍ Ռոսիի»-ն միայն կառավարում է այդ ակտիվները, ընդգծել է աղբյուրը: