AM
22 Փետրվար 2012 - 06:24 AMT

Հենրիխ Մխիթարյան. Գլխավորն այն է, որ ես գոլ խփեցի, ինչը արդեն մի քանի խաղ չէի կարողանում անել

Անթալիայի «Մարդան» մարզադաշտում Դոնեցկի «Շախտյորը» ընկերական խաղ է անցկացրել Մախաչկալայի «Անժիի» դեմ: Խաղն ավարտվել է 3:1 հաշվով` հօգուտ «Շախտյորի»: «Շախտյորի» առաջին գոլի հեղինակը 12-րդ րոպեին դարձել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խաղից հետո Մխիթարյանն ասել է, որ իր համար ամենակարևորը այն է, որ գոլ է խփել, ինչը արդեն մի քանի խաղ շարունակ չէր կարողանում անել դա. «Հուսով եմ, որ սև գիծը արդե ետևում է»:

«Մենք լավ էինք խաղում, չնայած որ նախաձեռնությունը երկրորդ խաղակեսում մրցակցի մոտ էր, զգացվում էր մի փոքր հոգնածություն: Բայց արդեն հավաքի ավարտն է, մենք լավ էինք աշխատում, ցույց էինք տալիս մեր բնավորությունը և կարողացանք վերջին խաղում հաղթանակ տանել»,-կիսապաշտպանի խոսքը հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Մխիթարյանն ընդգծել է, որ այս հավաքը նախորդ երկուսից տարբերվում է նրանով, որ այս անգամ գլխավոր մարզիչը` Միրչա Լուչեսկուն, իրենց հետ էր, ինչ բավականին դրական ազդեցություն է ունեցել թիմի վրա: