Հունվարի 17-ին Իսպանիայի Մերիդա քաղաքում բացվել է կիրակնօրյա հայկական դպրոց: Ինչպես հաղորդել է տեղի հայկական «Հայրենիք» կազմակերպության նախագահ Պավել Նազարյանը, դպրոցում սովորում է 5-ից 14 տարեկան 12 հայ երեխա, կան նաեւ իսպանացիներ, արգենտինացիներ, ուկրաինացիներ եւ ռուսներ: Հայոց լեզվից, գրականությունից եւ պատմությունից բացի դպրոցում դասավանդվում են նաեւ օտար լեզուներ եւ երաժշտություն: 60 հազարանոց բնակչություն ունեցող Մերիդայում բնակվում է 12 հայ ընտանիք, որոնց ջանքերով քաղաքապետարանի աջակցությամբ եւ բացվել է դպրոցը: