« Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ և Տաջիկստանի լիազոր ներկայացուցիչները, իրենց անհանգստությունն արտահայտելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, կողմ են հանդես գալիս, որ սիրիական ճգնաժամը հաղթահարվի հենց սիրիացիների կողմից`երկրի ինքնիշխանությունը պահպանելու պայմաններում»,-ասվում է նրանց արված հայտարարությունում, հայտնում է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատունը: «Այս առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում, որ այդ երկրում արագ դադարեցվի բռնությունը, լայն երկխոսություն սկսվի երկրի իշխանությունների և ընդդիմադիրների միջև և առաջարկվեն սոցիալ-տնտեսական բարեփոխումներ` ելնելով ամբողջ բնակչության շահերից:
Դրանից ելնելով, միջազգանին հանրությունը պետք է համկողմանիորեն նպաստի այդ խնդիրների լուծմանը` հավատարիմ մնալով միջազգային իրավունքի պահպանման նորմերին, որոնք հիմնվում են ՄԱԿ-ի կանոնադրության վրա:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ և Տաջիկստանի լիազոր ներկայացուցիչները կողմ են սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ասվում է հայտարարությունում: