Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան միացել է ակցիային, որը անցկացվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում`նվիրված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» 20-ամյակին, որն անցել է փետրվարի 26-ին:
«Ես գիտեմ Թաքսիմի ակցիայի մասին և ես միանում եմ դրան»,-հայտարարել է Բրայզան:
Փետրվարի 26-ին Թաքսիմ հրապարակում կար մոտ 50 000 մասնակից: Նրանց մեծ մասը ադրբեջանցի կամ թուրք երիտասարդներ էին: Ցուցարարները ձեռքներում պահել էին հակահայկական կարգախոսներով պաստառներ:






