Կան երկրներ, որոնք հավանություն չեն տա Իրաքի հյուսիսում անկախ Քրդստանի ստեղծմանը` մասնավորապես, Սիրիան, Թուրքիան, Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը: Նման կարծիք է հայտնել Իրաքի ազգային կոնգրեսի (ԻԱԿ) կենտրոնական կոմիտեի անդամ Մուվաֆֆակ Ֆաթուհին: Ինչպես նշում է «Մեդիամաքս» գործակալությունը, ԻԱԿ-ը համարվում է Սադդամ Հուսեյնի ռեժիմին ընդդիմադիր ամենախոշոր քաղաքական ուժը: Խոսելով Հյուսիսային Իրաքի ապագայի մասին, Մ. Ֆաթուհին ասել է. «Ես հավատում եմ, որ կհաղթի քաղաքակիրթ մոտեցումը: Քրդերը որպես ժողովուրդ իրավունք ունեն որոշել իրենց ապագան, սակայն Իրաքի միասնությունն անսասան փաստ է: Եւ առանձնանալը նրանց համար հեշտ չի լինի»: