Ռուսաստանի նախագահի դրամաշնորհին արժանացած երիտասարդ գիտնականների թվում է նաեւ տեխնիկական գիտությունների թեկնածու, Հյուսիս-Կովկասյան տեխնիկական համալսարանի մեքենաների մասերի ամբիոնի դոցենտ Անանիա Բարիյանը: Նրա գիտական հետազոտության թեման է` կտրող մեխանիզմների ինքնասրման խնդիրը: Բարիյանը գտել է ինքնասրման միջոցով կտրող գործիքների սրությունը վերականգնելու եւ դրանց ծառայության ժամկետը երկարեցնելու միջոցը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, այժմ երկրի արդյունաբերությունը սպասում է նրա հանձնարարականներին տեսությունը գործողության վերածելու վերաբերյալ: Հատկապես դա հարկավոր է սննդարդյունաբերողներին: