Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբասս Արենայում» ընդունել է «Դնեպրին»: Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը, սակայն 40-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը:
Թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ իր ֆուտբոլիստները շատ վատ խաղացին: «Ֆիզիկապես լավ տեսք և բացարձակ առավելություն ունեին: Ազդեցության տեսանկյունից` հակառակորդին էին թելադրում իրենց կանոնները: Այս ամենի հետ մեկտեղ, սխալ էին կազմակերպում գրոհները: Զգացվում էր, որ շտապում էինք արագորեն դրական արդյունքի հասնել, ինչը մեծաքանակ սխալների պատճառ դարձավ»,-Լուչեսկուի խոսքը հայտնում է թիմի պաշտոնական կայքը:
«Շախտյորը» հավաքել է 52 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջնության առաջատարն է «Դինամոն»` 55 միավորով:






