AM
10 February 2004 - 14:05 AMT

ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՔԱՆՇԱՆԻ` ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ

Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբին Երեւանում հանձնվել է Ռուս-հայկական համալսարանի պատվո շքանշան` հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման եւ «Ռոստովի մարզի հայերի նկատմամբ բարի վերաբերմունքի համար»: Վ.Չուբի խոսքերով` հայերին եւ ռոստովցիներին շատ բան է կապում` սկսած Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ժամանակ Դոնի կազակների հայերին ցույց տրված օնությունից մինչեւ ներկայիս գիտության եւ արվեստի ոլորտներում համագործակցությունը: Ի դեպ, Ռոստովի մարզի տրանսպորտի նախարարությունը հայ է գլխավորում: