AM
12 February 2004 - 13:18 AMT

ԿԱՈՒՆԱՍՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԽԱՉՔԱՐ

Հայ խոշորագույն բանաստեղծ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու 1000-ամյակի տոնակատարության շրջանակներում այսօր Լիտվայի Կաունաս քաղաքում խաչքար կտեղադրվի: Ինչպես հաղորդել են Եվրոպահայերի համագումարում, խաչքարը ստեղծել է ղարաբաղցի քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը` Լիտվայի կրթության նախարարության եւ Կաունասի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ: Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններին Լիտվայի հասարակայնությունը ծանոթ է լիտվացի բանաստեղծ Սգիդաս Գեդայի 1999 թ-ին կատարած թարգմանության շնորհիվ: Այդ հուշարձանը հայ եւ լիտվացի ժողովուրդների եղբայրության յուրօրինակ խորհրդանիշը կհանդիսանա»,- ասել է Կաունասի շրջանի հայկական միության նախագահ, Եվրոպահայերի համագումարի անդամ Վահան Արզումանյանը: Նրա խոսքերով, միությունը նախատեսում է նաեւ վավերագրական ֆիլմ նկարահանել հայկական խաչքարերի մասին` զուգահեռներ անցկացնելով նրանց եւ լիտվական եւ կելտական խաչերի միջեւ: Ֆիլմի գաղափարը ծնվեց Կաունասում հայկական խաչքարերի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսից հետո, ասել է Վ.Արզումանյանը: