AM
6 March 2012 - 09:05 AMT

Ադրբեջանցի պատգամավորը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը «փուչ է» անվանել

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի կարող հանգեցնել ղարաբաղյան կարգավորմանը, քանի որ ԵԱՀԿ որոշումները իրավական բնույթ չեն կրում: Այդ մասին SalamNews-ին է հայտարարել Արդարության կուսակցության փոխնախագահ, միլի մեջլիսի մարդու իրավունքների կոմիտեի անդամ Իլյաս Իսմայլովը:

Նա նշել է, որ քանի որ ԵԱՀԿ որոշումները չեն սահմանում առանձին պետությունների պարտավորությունները, կազմակերպությունը չի կարող կարգավորել առկա հակամարտությունները: ԵԱՀԿ-ն միայն խորհուրդ է տալիս: «Կարծում եմ, ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորմամբ պետք է զբաղվի ՄԱԿ ԱԽ-ն, որովհետև ՄԱԿ ԱԽ-ն ունի լիազորություններ պարտավորություներ սահմանելու համար առանձին պետությունների համար: Իսկ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը փուչ է»,-ասել է նա: