2005 թվականին Եվրախորհրդի հովանու ներքո կհրատարակվի Կովկասի պատմության դասագիրք, որը կներառի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Ռուսաստանը: Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանն է հաղորդել նախագծի ղեկավար Տատյանա Մինկինան, ընթացիկ տարվա մայիսին լույս կտեսնի 7 երկրներ` Բուլղարիան, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան միավորող Սեւծովյան տարածաշրջանի պատմության դասագիրքը: Նրա խոսքերով, այս նախագծի նպատակն է ցույց տալ, որ «չնայած յուրաքանչյուր երկրի ազգային առանձնահատկությունները, շատ բան նրանց միավորում է, եւ իրենց զարգացման հարցում հարեւանները պետք է ելնեն փոխադարձ շահերից»: Դասագիրքը կհրատարակվի անգլերեն, իսկ հետագայում այդ երկրներից յուրաքանչյուրը կարող է հրատարակել այն իր մայրենի լեզվով, ասել է Տ.Մինկինան: