Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պնդում է, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մի շարք նոր առաջարկություններ կան: Նման հայտարարությամբ Մամեդյարովը հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից հետո: Այդ համատեքստում նա նշել է, որ արդեն նպատակահարմար է նոր հանդիպում անցկացնել:
«Ռուսաստանում ընտրություններ տեղի ունեցան, ապրիլին ընտրություններ կլինեն Ֆրանսիայում, մայիսին Հայաստանում, նոյեմբերին ԱՄՆ-ում, սակայն, դա չի նշանակում թե բանակցությունները պետք է սառեցնել: Մենք կշարունակենք բանակցությունները: Հավանաբար, հաջորդ ամիս հանդիպում կլինի համանախագահների հետ, որի շրջանակներում կքննարկվեն կարգավորման սկզբունքները»,-ասել է Մամեդյարովը, հավելելով, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել որոշ սկզբունքներ: «Մենք կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ ու կարող ենք առաջխաղացման հասնել այդ հարցում»,-ասել է Մամեդյարովը: