AM
12 February 2004 - 14:41 AMT

2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ, ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ Է 1,3 ՄԼՆ ՀԱՅ

2002 թվականի մարդահամարի արդյունքներով, Ռուսաստանում բնակվում է 1,3 մլն հայ: Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության այսօրվա նիստի համար նախապատրաստված նյութերում, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ռուսաստանում մշտապես բնակվող բնակչության ընդհանուր թիվը կազմում է 145,2 մլն մարդ: Մարդահամարի տվյալների համաձայն, ՌԴ տարածքում բնակվում է 160 ազգություն. 79,8 տոկոսը` ռուսներ, 3,8 տոկոսը` թաթարներ, 2 տոկոսը` ուկրաինացիներ, 0,9 տոկոսը` չեչեններ, 0,8 տոկոսը` հայեր: Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների թիվը 1989 թ. համեմատությամբ 340 հազարից ավելացել է մինչեւ 620 հազար (2002 թվական): Միեւնույն ժամանակ, ՌԴ-ում բնակվող հրեաների թիվը երեք տարվա ընթացքում 540 հազարից կրճատվել է մինչեւ 230 հազար: