AM
16 February 2004 - 18:25 AMT

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ Է 137 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂ

Արտասահմանյան յոթ երկրներում որպես ուսանող հաշվառված է Հայաստանի 137 քաղաքացի: Ինչպես «Արմենպրես» գործակալությանն են հայտնել ՀՀ կրության եւ գիտության նախարարության մամլո ծառայությունից, Ռուսաստանում սովորում է 66 ուսանող Հայաստանից, Հունաստանում` 30, Չինաստանում` 20, Բելառուսում` 8, ԱՄՆ-ում` 6, Լիբանանում` 5, Ղազախստանում` 2: Մինչդեռ, Հայաստանի տարբեր բուհերում սովորում են արտասահմանցի 1535 ուսանողներ15 երկրներից: Նրանք հիմնականում Հարավ-արեւելյան Ասիայից են, Մերձավոր Արեւելքից եւ Լատինական Ամերիկայից: Նրանց մեծ մասը սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանում: