ԱՄՆ հայ-ժողովրդավարների խորհուրդն իր զորակցությունն Է հայտնել ԱՄՆ նախագահական պաշտոնի հավակնորդ, Դեմոկրատական կուսակցության կողմից սենատոր Ջոն Քերիին: Կազմակերպության անդամների խոսքերով` անցած 20 տարվա ընթացքում Ջ.Քերրին մշտապես աջակցել է հայկական համայնքին հուզող խնդիրների լուծմանը, մասնավորապես, հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության հարցերում: Անցյալ շաբաթ խորհրդի անդամները մասնակցել են թեկնածուի երկու նախընտրական հանդիպումներին: Անդրադառնալով նախագահական թեկնածուների ընտրարշավներին, ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» թերթը նշել է, որ սենատորն առաջիններից էր, որ պաշտպանեց Կոնգրեսին ներկայացված հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: