Փետրվարի 20-ին Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, նախնական տվյալներով, երկրի օրենսդրական մարմին է ընտրվել երկու հայ: Ինչպես հաղորդում է Իրանում հրատարակվող հայալեզու «Ալիք» թերթը, Թեհրանի եւ Հյուսիսային Իրանի հայությանը հատկացված քվեակենտրոններում քվեների հաշվարկման արդյունքում ճարտարագետ Գեւորգ Վարդանը ստացել է ընդհանուր քվեների 87 տոկոսը: Քվեարկությանը մասնացել են ավելի քան 13,5 հազար հայեր: Սպահանի եւ Հարավային Իրանի շուրջ 3000 հայեր քվեարկել են 7 ընտրատարածքներում: Հարավային Իրանի հայության թեկնածու Ռոբերտ Բեգլարյանը այստեղ հավաքել է քվեների ավելի քան 95 տոկոսը: