Կանադայի խորհրդարանի պատգամավոր Սարգիս Ասադուրյանն ընտրվել է քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Ինչպես տեղեկացրեցին պատգամավորի գրասենյակից, այդ հանձնաժողով են ներկայացվում քաղաքացիությանը եւ ներգաղթին վերաբերող բոլոր օրենսդիր նախաձեռնությունները, այն քննարկում է նաեւ կառավարության կողմից առաջարկված օրենքները` մինչեւ դրանց քննարկումը խորհրդարանում: Նշենք, որ մինչ այդ Սարգիս Ասադուրյանը զբաղեցնում էր Կանադայի քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղարի պաշտոնը: