AM
24 February 2004 - 17:39 AMT

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

Ուելսի (Մեծ Բրիտանիա) հյուսիս-արեւմուտքում գտնվող Գվինեդ կոմսության Խորհուրդը փետրվարի 26-ին կքննարկի եւ, հավանական է, կքվեարկի հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես տեղեկացրել է Ուելս-Հայաստան համերաշխության կազմակերպությունը (ՈւՀՀԿ), բացի այդ Խորհուրդը կընդունի Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակումը դատապարտող համապատասխան փաստաթուղթ: Աղբյուրի համաձայն` դեռեւս 2002 թվականի հոկտեմբերին ՈւՀՀԿ նախաձեռնությամբ Ուելսի Ազգային վեհաժողովի (խորհրդարանի) անդամների մեծ մասը ստորագրել են վերոհիշյալ հնդիրներին առնչվող Կարծիքների հռչակագիրը: