Վրաստանի իշխանությունների ծավալած հակակոռուպցիոն պայքարը հասել է նաեւ Ջավախք: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, օրերս կաշառակերության եւ սոցօգնությունը յուրացնելու մեջ մեղադրանքով ձերբակալվել է Նինոծմինդայի շրջանի սոցապ վարչության պետ Դերենիկ Դուրգարյանը: Մի շարք պաշտոնյա անձանց նկատմամբ հնարավոր պաշտոնազրկումների եւ ձերբակալությունների մասին նախազգուշացումներ արվել են նաեւ Ախալքալաքի շրջանում: Աղբյուրի համաձայն` տեղի ընդդիմադիր թեւը դա պատճառաբանում է իբրեւ Վրաստանի նոր ղեկավարության ռեւանշիստական դրսեւորման արդյունք: