AM
27 February 2004 - 15:40 AMT

ԱՊՐԻԼԻՑ ՓԱՍԱԴԵՆԱՅԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՑԱՆԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2004 թվականի ապրիլից ամերիկյան Փասադենա քաղաքի վարժարանների բարձր դասարանցիները կուսուցանեն հայոց ցեղասպանության մասին հատուկ դասընթացներ: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՀԴՀ), օրերս Փասադենայում կազմակերպել է դրամահավաք` ի աջակցություն այդ ծրագրի հիմնադրամին: Աղբյուրի համաձայն, բարձր դասարանների պատմության ուսումնական ծրագրերում ընդգրկված կլինի հատուկ բաժին` նվիրված 20-րդ դարի այդ աղաղակող զանգվածային հանցագործությանը: Արդեն պատրաստ է հատուկ ծրագիր, որը ներկայացվել է Փասադենայի կրթության տեսչությանը: Տեսչության որոշմամբ` մարտին կկազմակերպվեն համապատասխան սեմինարներ այդ ծրագռիրը դասավանդող ուսուցիչների համար: ԱՀԴՀ-ն հույս է հայտնել, որ Կալիֆոռնիայի այլ հայաշատ քաղաքներում նույնպես նման դասավանդումներ կկազմակերպվեն: «Մոռացված անցյալը շատ վտանգավոր է: Պետք է այն հիշել, որպեսզի կանխվեն նման ողբերգությունները»,- նշել են նախագծի կազմակերպիչները: