AM
5 April 2003 - 14:50 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԵՎ ՉՎԵՐԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Եվրախորհրդարանը մտադիր է խստագույնս հետեւել Կոպենհագենի սկզբունքներին, համաձայն որոնց` այլ երկրի դեմ ոտնձգության մեջ մեղադրվող պետությունը չպետք է գտնվի Եվրամիության շարքերում: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը` վկայակոչելով Արդարության եւ ժողովրդավարության եվրա-հայկական համաժողովը, Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց դիրքորոշման անսասանության մեջ վստահեցրել են Բրյուսել ժամանած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներին: