Բացահայտվել են Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի Սլավոնական գերեզմանատանը հայերի տապանաքարերը ջարդող բարբարոսները: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, խումբը բաղկացած է եղել ութ անչափահաս անձանցից` որոնցիծ ամենամեծը 16 տարեկան է, իսկ ամենփոքրը` 13: Կրասնոդարի մարզի ՆԳԳՎ-ի տեղեկատվության համաձայն` պատանի բարբարոսների ծնողները կհատուցեն նյութական վնասը եւ կվերականգնեն ավիրված գերեզմանաքարերը: Հիշեցնենք, որ մարտի 2-ին Կրասնոդարի Սլավոնական գերեզմանատանը վնասվել եւ պղծվել են հայերին պատկանող տասը գերեզմանի հուշարձաններ: Կատարվածի առնչությամբ, համաձայն ՌԴ Քրեական օրենսգրքի, հարուցվել է քրեական գործ` խուլիգանության համար: 2002 թվականի ապրիլին տեղի ունեցած նման միջադեպից հետո, երբ ավիրել էին ավելի քան երեսուն հայկական գերեզմանոցներ, մեղավորներին հաջողվեց խուսափել պատասխանատվությունից` ի շնորհիվ գրագետ պաշտպանության: