AM
10 March 2004 - 14:03 AMT

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ ԲԵԼԳԻԱՅԻ ԼԵՈՊՈԼԴ ԵՐԿՐՈՐԴԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրն իր 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կպարգեւատրվի Բելգիայի Լեոպոլդ II շքանշանով: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, պարգեւատրումը տեղի կունենա այսօր Բրյուսելում: Երգչին ֆրանկոլեզու մշակույթի զարգացման գործում իր ավանդի համար պարգեւը կհանձի Բելգիայի ֆրանկոֆոն հանրության մշակույթի նախարար Օլիվյե Շաստելը: Բելգիայում երգչի հոբելյանական համերգները ծրագրվում են սույն թվականի հոկտեմբերին: