ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Ստամբուլում ընդունել է որոշում այն մասին, որ 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Չեխիայում, իսկ 2016 թվականի Եվրոպայի ֆուտզալի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Բելգրադում:
Որոշվել են նաև մի շարք պատանեկան առաջնությունների անցկացման վայրերը:
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը 2014 թվականին տեղի կունենա Հունգարիայում, 2015-ին` Հունաստանում և 2016-ին` Գերմանիայում:
Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը 2014 թվականին տեղի կունենա Մալթայում, 2015-ին` Բուլղարիայում և 2016-ին` Ադրբեջանում:
Մինչև 19 և մինչև 17 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնությունները տեղի կունենան համապատասխանաբար Նորվեգիայում (2014), Իսրայելում (2015), Սլովակիայում (2016), Անգլիայում (2014), Իսլանդիայում (2015) և Բելառուսում (2016):
Գործկոմն իր աշխատանքը կշարունակի մարտի 21-ին:






