AM
22 Մարտ 2012 - 06:49 AMT

Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open-ի առաջին խաղում հաղթել է Սթիվ Դարսիսին

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել իր ելույթները Մայամիում ընթացող Sony Ericsson Open մրցաշարում: Առաջին շրջանում Նալբանդյանը երկու սեթերում 6:4, 7:6 հաշվով հաղթել է Սթիվ Դարսիսին (Բելգիա): Դա թենիսիստների առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը տևել է 2 ժամ:

Առաջնության երկրորդ շրջանում Նալբանդյանն իր ուժերը կչափի սերբ Յանկո Տիպսարևիչի հետ: Ավելի վաղ թենիսիստները հանդիպել են երկու անգամ, և երկու խաղերում էլ առավելության է հասել արգենտինահայ թենիսիստը: Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ինդիան Ուլեսում BNP Paribas Open-ի շրջանակում, որտեղ Նալբանդյանը հաղթել է 6:3, 3:6, 6:3 հաշվով: