AM
29 Հունվար 2021 • 07:19 AMT
Արցախում 8 զինծառայողի մարմին է գտնվել

Որոնողական աշխատանքները հունվարի 29-ին շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում

29 Հունվար 2021 • 06:49 AMT
Կորոնավիրուսը` ՀՀ-ում․ 59 նոր դեպք ու 5 մահ

Ապաքինվել է ևս 265 մարդ

28 Հունվար 2021 • 14:29 AMT
5 գերի է վերադառնում, 62-ը զանգել են հարազատներին

Հայտնել է Տիգրան Ավինյանը

28 Հունվար 2021 • 13:39 AMT
Վահան Բադասյանը բերման է ենթարկվել Փաշինյանին զենքով հեռացնելու մասին հայտարարությունից հետո

Ավելի վաղ Բադասյանը հայտարարել էր, ազգովի ու համաժողովրդական ճանապարհով պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին

28 Հունվար 2021 • 11:44 AMT
Սերժ Սարգսյանը վարակվել է Covid-19-ով

Սարգսյանի գրասենյակից նշել են, որ երրորդ նախագահը հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները

28 Հունվար 2021 • 11:32 AMT
ԱԻՊԾ. Մարտունիից ու Ջաբրայիլից ևս 3 զինծառայողի մարմին է գտնվել

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2 զինծառայողի աճյուն գտնվել է Մարտունիում

28 Հունվար 2021 • 11:26 AMT
Վանեցյան. Պարտության պատճառը բանակը չէր, այլ ամբողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելը

Նա նշել է, որ 2021 թվականի հունվարի 28-ը պետք է շրջադարձային դառնա, առաջին հերթին՝ հետևությունների առումով

28 Հունվար 2021 • 11:03 AMT
Aeroflot-ը չեղարկել է դեպի Երևան չվերթերը մարտի 28-ից՝ ապրիլի 30-ը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով չեղարկվել են նաև այլ քաղաքներ թռիչքները

28 Հունվար 2021 • 10:45 AMT
«1000 դրամի» հիմնադրամը հատուցել է 1527 ընտանիքի. 1111-ը՝ վերջին պատերազմից

Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ է ստանում 66 ընտանիք

28 Հունվար 2021 • 10:28 AMT
Նախագահ. Անգամ ժամանակակից զենքը չի հանգեցնի ցանկալի արդյունքի, թե սխալներն ընդունելու խիզախություն չունենանք

Արմեն Սարգսյանի խոսքով՝ այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ բանակի հզորացմանը

28 Հունվար 2021 • 10:27 AMT
ԱԳ նախարար. Արցախի հիմնահարցը լուծված չէ, կարգավիճակի առանցքային հարցը կա

Այվազյանի խոսքով՝ վստահության մթնոլորտ կարող է ստեղծվել նախ և առաջ գերիների վերադարձի դեպքում

28 Հունվար 2021 • 10:08 AMT
Կաթողիկոս. Նավասարդ Կճոյանը Bentley-ն վաճառել է, գումարն ուղղել կարիքավորներին

Կաթողիկոսն անդրադարձել է նաև եկեղեցականների` «աշխարհիկ հաճույքներից օգտվելու»՝ օրինակ սրճարան գնալուն մասին հարցին

28 Հունվար 2021 • 10:04 AMT
Կաթողիկոսը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՀՀ-ն երբեք նման ծանր վիճակում չի եղել, նման կորուստ չենք ունեցել

Վեհափառի խոսքով՝ եկեղեցին ջանքեր է գործադրում նաև հայ ռազմագերիների վերադարձի համար

28 Հունվար 2021 • 09:18 AMT
Իսրայելում ՀՀ դեսպան. Հայաստանին էլ է զենք առաջարկվել՝ հրաժարվել ենք

Դեսպանի խոսքով՝ զենքը վաճառվում է բոլորին, քանի որ ազատ շուկա է

28 Հունվար 2021 • 08:10 AMT
Սերժ Սարգսյան․ Դու չես պարտվել, բանակ, քեզ թիկունքից են հարվածել

Նա շեշտել է, որ ծնողը ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում

28 Հունվար 2021 • 08:08 AMT
Ավինյան․ Բարեփոխումներն ի վիճակի չեղան վերանայելու խախտված ռազմական հավասարակշռությունը

Ռազմադաշտի էներգիան պետք է փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար

28 Հունվար 2021 • 07:34 AMT
Գարեգին Բ․ Նաև ազգային փոքրամասնությունների զավակները հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի

Նա նշել է, որ դարերի ընթացքում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն

28 Հունվար 2021 • 07:27 AMT
ԳՇ պետ․ Թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու մտադրությունից

Օնիկ Գասպարյանը ԶՈւ 29-ամյակի առթիվ ուղերձ է հղել

28 Հունվար 2021 • 07:25 AMT
Ընտրություններին մասնակցելու ենք ու կրենք․ Քոչարյանի հարցազրույցը՝ 8 րոպեում

Առանձնացրել ենք հարցազրույցի կարևոր կետերը

27 Հունվար 2021 • 14:53 AMT
Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի

Շարժումը վերահաստատում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի իր պահանջը

27 Հունվար 2021 • 14:36 AMT
Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

Կարևորվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համադրումը և համատեղ կառուցողական աշխատանքը

27 Հունվար 2021 • 14:11 AMT
ՌԴ ՊՆ․ ՀՀ-ից մեկ օրում Արցախ է վերադարձել 151 փախստական

Ընդհանուր առմամբ, 51,216 փախստական է Արցախ վերադարձել

27 Հունվար 2021 • 13:47 AMT
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզին»

27 Հունվար 2021 • 13:45 AMT
Փաշինյանը՝ Զարիֆին․ ՀՀ-ի առաջնահերթությունը գերիների վերադարձն է, հայտարարության այդ կետը պետք է կատարվի

Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին

27 Հունվար 2021 • 13:44 AMT
2018-ից հետո վարչապետը, ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը զենքով պարգևատրել են 115 հոգու

Նրանց անունները հրապարակման ենթակա չեն

27 Հունվար 2021 • 13:14 AMT
Պուտին․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունները ԼՂ մասով հետևողականորեն իրականացվում են

Նրա խոսքով՝ Մոսկվան միջնորդական ակտիվ ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու համար Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունy

27 Հունվար 2021 • 12:47 AMT
Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա

Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

27 Հունվար 2021 • 12:37 AMT
Փոխոստիկանապետը` Մանուկյանի՝ շենքեր գրավելու հայտարարության մասին․ Եթե անհրաժեշտ լինի, կհրավիրվի ոստիկանություն

Ըստ Ֆիդանյանի՝ հիմքեր ունենալու պարագայում իրենք քայլեր կձեռնարկեն

27 Հունվար 2021 • 12:31 AMT
Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին․ Գերիների վերադարձը ՀՀ համար օրակարգային կարևորագույն հարց է

ԱԺ նախագահը վստահ է՝ ռուս գործընկերները կշարունակեն միջնորդական ջանքերը