Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հրապարակել է հրամանագիր «Ադրբեջանական լեզվի ավելի լայն կիրառման մասին»:
Հուլիսի երեքին երեքօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբախատդին Չակմատօղլուն:Սա այս կարգի թուրք բարձրաստիճան զինվորականի առաջին այցն է Վրաստան:
Հայաստանի 4300 երկաթուղային եւ ավտոկամուրջների մեծամասնությունը վերանորոգման կարիք ունի:
Կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի, Ադերբեջանից բռնագաղտածները, որոնք ընդունել են Հայաստանի քաղաքացիություն իրավունք են ստանում սեփականաշնորհել տարածքները հանրակացարաններում, եթե նրանք այնտեղ ապրել են ոչ պակաս քան երեք տարի:
Այսօր Ազգային Ժողովում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչաարյանը հանդիպում է ունեցել խորհրդարանի խմբակցությունների ու խմբերի ղեկավարների հետ:
Գովազդի ասոցիացիայի փոխ-նախագահ Արմեն Սիմոնյանը, այսօր, լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում, հայտարարեց, որ այժմ անցկացվող ՛՛ԱրմենԹելի գովազդային արշավը կոռեկտ չէ եւ հակասում է էթիկայի կանոններին:
Թեւ վերջերս ակտիվ տեղումներ էին արձանագրվել, որոնք պատճառ դարձան Սեւանը սնող գետերի ջրային հոսքերի ավելացմանը, լճի մակարդակը շարունակում է իջնել:
Հունիսի 25-26 Եվրոպական Խորհրդարանի արտաքին գործերի Կոմիտեում կքննարկվի Հարավային Կովկասի երեք երկրների նկատմամաբ Եվրամիության քաղաքականության վերաբերյալ զեկույցը: