Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի հայտարարությունը, որն ինքն արել էր Հայաստան կատարած այցի ընթացքում, Ադրբեջանում դժգոհության ալիք է առաջացրել: Հիշեցնենք, որ Սելեզնյովը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում Ռուսաստան-Բելառուս միության մեջ ընդգրկելու հնարավորության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մալթայում հունիսի 22-23 տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքներին հիմնեվելով ընդունեցին համատեղ հայտարարություն:
Հունիսի 1-7 Երեւանի ՛Մոսկվա՛՛ կինոթատրոնում անց է կացվելու ամերիկյան կինոյի շաբաթ:
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոունը Ադրբեջանի նախագահին դիմել է մի նամակով, որում նա ին անհանգստությունն է արտահայտում Հեյդար Ալիեւի այն հայտարարության կապակցությամբ, որ «Ադրբեջանը պատրաստ է պատերազմի ցանկացած ժամանակ»:
ՆԱՏՕ-ի նախագահական վեհաժողովի նախագահ Ռաֆաել Էստռելայի Բաքու կատարելիք այցի ժամանակ, կքննարկվի Ադրբեջանի ասոցիացված անդամ դառնալու հարցը:
Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ է ընտրվել «Ապավեն» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը:
Շաբաթ օրը Երեւանում բացվեց «Ֆորտ Բոյարդ» ռեստորանը: Այն ֆրանսիական խոհանոցի առաջին ռեստորանն է Հայաստանում:
Հունիսի 7-ին հայկական ատոմակայանը 45 օրով կդադարեցնի իր աշխատանքը` ծրագրային պրոֆիլակտիկ աշխատանքների անց կացման հետ կապված: