Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Արտադրողների Միջազգային Միության համաժողովը, որը կոչվում է «Եվրասիայի համագործակցություն` ներկա իրավիճակը եւ հեռանկարները»:
Եվրոպական Հանձնաժողովի եւ Եվրամիության երկրների ներկայացուցիչները այսօր այցելել են Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական ընկերություններ:
ԱրմենԹել ընկեռության, որն Հայաստանում հեռահաղորդակցության բնագավառում մենատեր է հանդիսանում, 2000 թվականին մաքուր եկամուտը կազմել է 4.7միլիոն դոլար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշնանը նախատեսված Հայաստան այցի ընթացքում կստորագրվի հայ-ռուսական տնտեսական համագործակցման ծրագրի:
Հայ ժողովրդի առջեւ ունեցած ծառայությունների համար, մասնավորապես` 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո աշխատանքների կազմակերպման գործում, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ, պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Նիկոլայ Ռիժկովին եւ Օլեգ Լոբովին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մինջեւ այս տարվա վերջ մտադիր է այցելել մի շարք աֆրիկյան երկրներ:
Հոկտեմբերի 27-ի գործի դատավառւթյան ընդացքին հետեւող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հունիսի 12-ի նիստում քվեարկությամբ հաստատել է իր եզրակացությունն այն մասին, որ աննպատակահարմար է Նաիրի Հունանյանին պահել ԱԱՆ մեկուսարանում եւ անհրաժեշտ է նրան տեղափոխել ՆԳՆ մեկուսարան:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հունիսի 14-17-ը Վալենսիա եւ 17-20-ը Մադրիդ քաղաքներում կազմակերպում է հայ-իսպանական գործարար համաժողով:
Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը պաշտոնական այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցող «21-րդ դար. իննովացիոն զարգացում հանուն մարդկային բարեկամության» միջազգային տնտեսական համաժողովին:
ԱԺ-ն մերժեց «ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը: