Հայկական գյուղատնտեսական մթերքները արտահանվելու են Հոլանդական շուկա: Ըստ այսպես կոչված Նիդեռլանդական ծրագրի այս տարի նախատեսվում է Ամստերդամ արտահանել 20 տոննա բալ եւ 600 տոննա տոմատի մածուկ:
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարվել ռուսական վարկի երկրորդ մասից, որը նախատեսված էր ատոմային վառելիք ձեռք բերելու համար: Վարկի երկրորդ մասի գումարն է 11,7 միլիոն դոլլար:
ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը եւ հանրապետության գլպավոր բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը մտադիր են մասնակցել ԱՊՀ երկրների առողջապահության ոլորտում համագործակցության Խորհրդի 12-րդ նիստի աշխատանքին, որը տեղի կունենա Բաքվում հունիսի 13-14-ը:
Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պատվիրակությունը, որը գլխավորում է Պետական Դումայի նախագահ Գենադի Սելեզնեւը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պաշտոնական այցով երեկ ուշ երեկոյան ժամանել է Հայաստան :
«Երկրապահ» կամավորականների միության Նոյեմբերյանի շրջանային կազմակերպությունը հերքում է լրատվական գործակալությունների կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 6-ին ադրբեջանական նշումառուները խախտել են Հայաստանի պետական սահմանը:
Բրիտանական « Mika Ltd.» ընկերությունը, որը գնել էր «Հրազդանցեմենտ» ձեռնարկությունը, պարտավորվել է գործարանի զարգացման մեջ ներդնել 5,2 միլիոն դոլար:
Ստամբուլի համալսարանում այսօր նախատեսված է Հայաստանի եւ Թուրքիայի պատմաբանների հանդիպումը:
Չորեքշաբթի Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը քննարկեցին ռեգիոնալ համագործակցության եւ անվտանգության հարցերը:
Հայաստանի եւ Եւրամիության ղեկավարները պայմանավորվել են հարաբերությունների զարգացման եւ ակտիվացման մասին:
160 ամերիկահայերի մի խումբ ժամանել է Ստամբուլ, որտեղից կսկսվի Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված իրենց ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան:
Անկարա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոնալդ Ռամսֆելդը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հետ: Հանդիպման ժամանակ այլ խնդիրների հետ մեկտեղ քննարկվել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցը:
«ՀայՌուսգազարտ» ձեռնարկության բաժնետերերի ժողովին քննարկվել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը մասնակցության հարցը:
Իրանի հայ համայնքը տարածել է հայտարարություն, որով կոչ է անում հայրենակիցներին նախագահական ընտրություններին քվեարկել գործող նախագահ Մուհամմադ Խաթամիի օգտին: