23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, հանդես գալով Միլի մեջլիսում, միանշանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներց եւ ոչ մեկը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանի ԱԳ նախարար Իգոր Իվանովը հայտարարել է, որ Մոսկվան «մտադրված չե ինքնամեկուսանալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից»:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի մոտ 50 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ հայտարարել են, որ կոչ կանեն ժողովրդին կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ, եթե այսօր խորհրդարանում կայանալիք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկումների ընթացքում ի հայտ գա իշխանությունների դրական վերաբերմունքը Հայաստանի հետ «կապիտուլյանտական» խաղաղության ստորագրմանը:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով մարտի 3-ին Հեյդար Ալիեւը կժամանի Փարիզ:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախորդ տարվա ընթացքում մարդկային զարգացման ցուցանիշներով 174 երկրների շարքում Հայաստանը 87-րդ տեղից տեղափոխվել է 93-րդ տեղը:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների Պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բանաձեւը:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: