23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի ԱԳ նախարարը զարմանք է հայտնել այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում կայանալիք ղարաբաղյան կարգավորման ուղիների քննարկման կապակցությամբ եւ նշել է, որ մոտ ապագայում խաղաղ համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում:
23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ձեռք են բերել բանավոր համաձայնություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքերի վերաբերյալ:
22.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում «բանակցային հիմքի գաղտնիության մտադրված խախտում» է անվանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք առաջարկների հրապարակումը Ադրբեջանի պաշտոնական մամուլում:
22.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի որոշակի աշխուժացումը վկայում է միջազգային հանրության շահագրգռվածության մասին` հակամարտության կողմերի միջեւ խաղաղ պայմանագրի ձեռքբերման հարցում:
22.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հունվարի փարիզյան բանակցությունների ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները բանավոր համաձայնություն են ձեռք բերել ղարաբաղյան կարգավորման սկզբունքների վերաբերյալ:
22.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Եվրամիությունում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Աննա Լինդը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին կոչ է արել վերականգնել տնտեսական կապերը Հայաստանի հետ: