16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Վրաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Ավթանդիլ Նապետվարիդզեն այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցում նպատակաուղղված եւ աբսուրդային ապատեղեկացում է անվանել ռուսաստանյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները այն մասին, թե իբր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել թուրքական իշխանությունների, բանակային վերնախավի եւ, մասնավորապես, Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Սեիֆ Թաշանի հետ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ դավադրություն կազմակերպելու եւ Հայաստանի նկատմամբ թուրք-վրացական ճնշում գործադրելու վերաբերյալ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հոկտեմբերի սկզբին Փարիզում կարող է կայանալ Հարավային Կովկասի պետությունների խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը:
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Եւրախորհրդի Գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը մարդու իրավունքների բնագավառի երեք անկախ փորձագետ կուղարկի Հայաստան եւ Ադրբեջան` քաղաքական հետապնդումների եւ քաղբանտարկյալների դեպքերի բացահայտման համար:
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ստրասբուրգում շարունակվում են բանավեճերը այն մասին, կարելի է արդյոք համարել Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամության թեկնածու, թե` ոչ, հաղորդում է ՄԵԻԴԱՄԱՔՍ-ը:
15.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Այս տարվա փետրվարի 26-28-ը ԵԱՀԿ Գործող նախագահ, Ռումինիայի ԱԳ նախարար Միրչա Ջոանեն կայցելի հայ-ադրբեջանական հակամարտության տարածաշրջան:
15.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են պահանջել հայերի իրագործած ադրբեջանցիների ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: