15.02.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ Ռուսաստանի սուբյեկտների վարչակազմերի եւ Հայաստանի մարզպետարանների համագործակցության սկզբունքների մասին Համաձայնագրին:
Փետրվարի 14, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Վիլայաթ Գուլիեւը եւ Իրաքլի Մենագարաշվիլին երեքշաբթի Բաքվում կայացած` տարածաշրջանի անվտանգության խնդիրների քննարկման ժամանակ նշել են, որ այն հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի մասնակցության:
Փետրվարի 14, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ «Թուրք-իրանական հարաբերություններում նոր փուլ է սկսվում», հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմը իր թեհրանյան այցի ավարտին, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
14.02.01.ՄԵԴԻԱՄԱՔՍ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ամենացածր ցուցանիշներից մեկն ունի միջին աշխատավարձի մակարդակով:
14.02.01.ՄԵԴԻԱՄԱՔՍ Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հեռախոսազրույցը:
13.02.2001. Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են համաձայնեցնել իրենց դիրքորոշումները` Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի վերաբերյալ:
13.02.2001. Մարտի 12-ին Ադրբեջաի նախագահ Հեյդար Ալիեւը թուրքական ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով կմեկնի Անկարա:
13.02.2001. Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում օրերս անց են կացվել « ԱՊՀ տարածքում անօրինական միգրացիայի դեմ պայքարում ջանքերի համակարգումը» բազմակի մակարդակներով խորհրդակցություններ` Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Բելարուսի, Վրաստանի, Ղրղստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
13.02.2001. Փետրվարի 16-17-ին Վրաստանի պետնախարար Գեորգի Արսենիշվիլին կայցելի Հայաստան` երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկման նպատակով:
13.02.2001. Ռուսաստանը հանդես է եկել «Կովկասի ապագան» գիտաժողովի անցկացման նախաձեռնությամբ, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:
13.02.2001 ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Իրանի ԱԳՆ-ը կտրականապես դեմ է Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվի վերջերս արած առաջարկներին: