26 Նոյեմբեր 2012 • 12:43 AMT
Երբեք չենք վախեցել հայտնի ծնողների ստվերում մնալու հեռանկարից
Տաղանդավոր ծնողների երեխաներից քչերն են, որ կարողանում են խուսափել հայտնի ծնողների ստվերում մնալուց, երբ շարունակում են նրանց գործը: Հայտնի դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի և ոչ պակաս հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանի տղաները` Նարեկն ու Տիգրանը, վաղուց արդեն ինքնուրույն գործունեություն են ծավալում: Եղբայրներն ասում են, որ իրենց այդ հայտնի մտայնությունը չի վերաբերում: Տիգրանը Կոմիի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորն է, աշխատել է 20-ից ավելի նվագախմբերի հետ: Նարեկը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է, աշխատել է 50-ից ավելի նվագախմբերի հետ: Նրանք այս օրերին Հայաստանում են, և սիրով պատասխանեցին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին: