21 February 2009 • 12:38
Կալիֆորնիայի հայ գրողների միությունը ամենամյա գրական մրցանակ է սահմանել
Փետրվարի սկզբին Գլենդեյլի Հանրային Գրադարանի դահլիճում տեղի է ունեցել Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) 2009 թվականի գրական առաջին հանդիպումը: Հանդիպման ժամանակ արձակագիր, խմբագիր Հրանտ Սիմոնյանը 1000 դոլարի նվիրատվություն է արել Կալիֆորնիայի հայ գրողների միությանը: Այդ գումարի կեսը նախատեսվում է բանաստեղծուհի Հրանուշ Արյանցի բանաստեղծությունների հավաքածուի հրատարակման համար: