30 Մայիս 2009 • 12:34 AMT
Հայաստանի կառավարությունը մտադիր է ողջ երկրում տարածել օպտիկական կապը
Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ում Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու ծրագիրը: Այն բանից հետո, երբ երկրի ավելի շատ քաղաքներ կապված կլինեն միմյանց հետ օպտիկական կապով, կսկսվի էլեկտրոնային կառավարման նախագծի իրագործումը: Կսկսվի նաեւ էլեկտրոնային նույնականացման քարտերի համակարգի մշակումն ու ներմուծումը, որոնք արդյունքում երկրի ներսում կփոխարինեն անձնագրերին: Առաջիկա պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ղեկավար Վաչե Կիրակոսյանը: