AM
24 Նոյեմբեր 2021 • 07:27 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 860 նոր դեպք կա և 28 մահ

Փաստացի բուժվողների թիվը 17,088 է

24 Նոյեմբեր 2021 • 07:25 AMT
Ցուցարարները կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը․ Կան բերման ենթարկվածներ

Ակցիայի կազմակերպիչ «Ազատագրական շարժման» անդամները հայտարարել են 18:30-ին Հանրապետության հրապարակում հավաքվելու մասին

24 Նոյեմբեր 2021 • 07:15 AMT
«Բուրգըրիի» և «Պանդոկ Երևանի» 13 այցելու հոսպիտալացվել է աղիքային վարակով

Հիվանդներից 4-ը դուրս է գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության

24 Նոյեմբեր 2021 • 07:13 AMT
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել հայ գերիների ու ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության մասով

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու

24 Նոյեմբեր 2021 • 06:47 AMT
Վարչապետ․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը չի դիտարկի

Փաշինյանը հիշատակել է, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թյուրքական աշխարհի հռչակագիր են ստորագրել

24 Նոյեմբեր 2021 • 06:34 AMT
Փաշինյան․ Ըստ չճշտված տվյալների՝ նոյեմբերի 16-ից հետո 32 գերի ունենք

«Կան նաև տվյալներ, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ»,-ասել է նա

23 Նոյեմբեր 2021 • 14:28 AMT
ՀՀ-ն հաստատել է մասնակցությունը Սոչիի եռակողմ հանդիպմանը

Նոյեմբերի 26-ին Սոչիում սպասվող եռակողմ հանդիպման մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը

23 Նոյեմբեր 2021 • 13:44 AMT
ՊՆ ղեկավարն ու ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն հարցեր

Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

23 Նոյեմբեր 2021 • 13:13 AMT
Բասկետբոլի Vbet Ա-Լիգայում երկրպագուն դիպուկ նետումով շահել է 1 մլն դրամ

Vbet Ա-Լիգայի հաջորդող հանդիպումների ընթացքում ևս խաղարկությունն անցկացվելու է՝ կրկին 1 մլն դրամ մրցանակով

23 Նոյեմբեր 2021 • 12:41 AMT
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում

Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ

23 Նոյեմբեր 2021 • 12:40 AMT
«Հայաստանը» ԱԺ-ում լսումներ է նախաձեռնել սահմանազատման և սահմանագծման թեմայով

Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ

23 Նոյեմբեր 2021 • 12:30 AMT
21-ամյա արցախցին մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին

23 Նոյեմբեր 2021 • 12:12 AMT
Իսրայելում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստում են 5-11 տարեկաններին

12-ից բարձր տարիքի երեխաներին Իսրայելում սկսել էին կորոնավիրուսի դեմ պատվաստել դեռևս հուլիսից

23 Նոյեմբեր 2021 • 11:55 AMT
Սյունիքի Նորավանի մոտ 5.5 կմ ճանապարհի վերականգնումն ավարտվել է

Իրականացվել է հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում

23 Նոյեմբեր 2021 • 10:27 AMT
ԱԳՆ․ Դիմել ենք Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

«Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», – ասել է նա

23 Նոյեմբեր 2021 • 10:26 AMT
Քոչարյան․ Սահմանին լարվածություններ լինելու են մինչև խնդիրների վերջնական լուծումը

Քոչարյանը նշել է նաև, որ բոլոր բանակցություններից պետք է ինչ-որ ակնկալիք ունենալ

23 Նոյեմբեր 2021 • 09:51 AMT
Սերժ Սարգսյանն իր հանդեպ նոր հետապնդումն անհեթեթություն է որակել

Մակինյանը վստահեցրել է՝ նոր հանգամանք չկա և չի էլ կարող լինել

23 Նոյեմբեր 2021 • 09:29 AMT
Հակառակորդի կրակոցից ժամկետայինի սպանության դեպքով քրգործ կա

Կատարվում է նախաքննություն

23 Նոյեմբեր 2021 • 09:27 AMT
Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ընդդիմադիր անդամները վիճաբանությունից հետո հեռացել էին նիստից

23 Նոյեմբեր 2021 • 09:00 AMT
Մուրադյան․ «Ուղեղի կենտրոնի» շինարարությունն ավարտում ենք՝ ուսումնասիրվելու են ուղեղի կաթվածը, աուտիզմն ու ալցհայմերը

Կենտրոնը դառնալու է բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն

23 Նոյեմբեր 2021 • 08:58 AMT
Արցախում կորոնավիրուսի 40 նոր դեպք է գրանցվել և 5 մահ

Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր

23 Նոյեմբեր 2021 • 08:14 AMT
Քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթ է հայտարարել

Փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. դեկտեմբերի 7-ը

23 Նոյեմբեր 2021 • 07:35 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 531 նոր դեպք կա և 48 մահ

Փաստացի բուժվողների թիվը 17,195 է

23 Նոյեմբեր 2021 • 07:13 AMT
Բաքվում ԱՄՆ դեսպան․ Հուսով եմ՝ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը քայլ առաջ կլինի

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն սատարում է երկրների միջև ուղիղ շփումներին

23 Նոյեմբեր 2021 • 07:11 AMT
«Հետք»․ Եռակողմ հայտարարության կողմերը տեղահանվածների և փախստականների վերադարձի հարց չեն քննարկել

Չի քննարկվել նաև ՀՀ-ից և Ադրբեջանից 1980-ականների վերջից տեղահանված հայերի և ադրբեջանցինների վերադարձի հարցը

23 Նոյեմբեր 2021 • 06:19 AMT
Արոնյան․ Մտքերս երկրի հետ են՝ հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր հերոսներին

«Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»,-գրել է նա

23 Նոյեմբեր 2021 • 06:17 AMT
Covid 19-ով վարակված մայրերի կրծքով կերակրելը հակացուցված չէ

Կերակրելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները

23 Նոյեմբեր 2021 • 06:16 AMT
Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

23 Նոյեմբեր 2021 • 06:14 AMT
ՄԻՊ. Գերիների մասին տեսանյութերն ուսումնասիրվում են, թարգմանվում և նույնականացվում

Այս պահին խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է