AM
16 Մարտ 2020 • 08:53 AMT
Բարսելոնայի հայազգի տաքսիստներն անվճար կփոխադրեն բժիշկներին

Իսպանիան երկրորդ երկիրն է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դեպքերի քանակով

16 Մարտ 2020 • 08:50 AMT
Իրավունքի ուժով ԱԺ նիստ կգումարվի

ԱԺ նիստը կգումարվի կառավարության արտահերթ նիստից հետո

16 Մարտ 2020 • 08:48 AMT
Իտալիայից հատուկ չվերթով ժամանածներին մեկուսացրել են Դիլիջանում

Նրանց տեղափոխել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածք

16 Մարտ 2020 • 08:30 AMT
Էջմիածնում խանութներին ու սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր կտան

Էջմիածնում փողոցներն ու մայթերն ախտահանվում են քլորաջրով

16 Մարտ 2020 • 08:20 AMT
Աֆեյանի ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում 1-ին անգամ կփորձարկվի

Մարտի 16-ին առաջին կամավորը կմասնակցի կորոնավիրուսի դեմ պավաստանյութի առաջին փորձարկմանը

16 Մարտ 2020 • 07:55 AMT
Ջերմող 2 դպրոցականի թեստերը բացասական էին. Կորոնավիրուս չունեն

Մարզպետը կոչ է անում միայն խիստ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ

16 Մարտ 2020 • 07:50 AMT
Էջմիածնում 129 քաղաքացի ջերմում էր, նրանց խնդրել են վերադառնալ տուն

Փաշինյանն ասել է, որ խրախուսական որևէ պատվոգրով անպայման պարգևատրելու է 1-ին ախտորոշված պացիենտին

16 Մարտ 2020 • 07:41 AMT
Վարչապետ․ Եթե անգամ ՀՀ-ն 1 ամիս ոչինչ չներկրի, սննդամթերքի պակաս չի լինի

Խոսելով տնտեսության մասին, Փաշինյանն ասել է, որ քննարկելու են տնտեսական դինամիկան չկորցնելու հարցը

16 Մարտ 2020 • 07:36 AMT
Փաշինյան. ՀՀ-ում ժ. 15:00-ին կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Վարչապետը նշել է, որ հավանական է՝ Կառավարությունն արտակարգ դրություն հայտարարելու որշում ընդունի

16 Մարտ 2020 • 07:33 AMT
Տաշիրում և Ստեփանավանում ձյուն է տեղում․ Ճանապարհներն անցանելի են

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16 Մարտ 2020 • 07:24 AMT
ՌԴ-ն փակում է Բելառուսի հետ սահմանը

«Մենք սպառիչ միջոցներ կձեռնարկենք՝ թույլ չտալու համար, որ վիրուսը զանգվածային տարածում ստանա»,- ասել է Միշուստինը

16 Մարտ 2020 • 07:13 AMT
ԲԴԽ. Խուսափեք դատական նիստերին մասնակցելուց

ԲԴԽ-ն կորոնավիրուսի հետ կապված հանձնարարություններ է տվել դատարաններին

16 Մարտ 2020 • 07:07 AMT
Լիբանանը փակում է բոլոր սահմանները

Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

16 Մարտ 2020 • 07:03 AMT
Ղազախստանում արտակարգ դրություն է. ՀՀ քաղաքացիների մուտքը սահմանափակված է

Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը

16 Մարտ 2020 • 06:58 AMT
Մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր շենքի «Մեկ պատուհանը»

Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում

16 Մարտ 2020 • 06:44 AMT
Էջմիածնի քաղաքապետը դատապարտել է վարակված կնոջ հասցեին վիրավորանքները

ՄԻՊ-ը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել բարձրաձայնված խնդիրը

16 Մարտ 2020 • 06:31 AMT
Աշխարհում կորոնավիրուսից 6446 մարդ է մահացել

Ապաքինվել է ավելի քան 75,500-ը

16 Մարտ 2020 • 06:15 AMT
Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում մահացությունը կորոնավիրուսից կտրուկ աճել է

Վարակվածների թիվն Իտալիայում հասել է 24,747-ի

16 Մարտ 2020 • 05:51 AMT
Հռոմից ժամանածները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր

Նրանք կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի

16 Մարտ 2020 • 05:19 AMT
Թորոսյան. Կորոնավիրուսի դեպքերը ևս 2-ով ավելացել են

Վարչապետը վերդարձել է Երևան

15 Մարտ 2020 • 19:40 AMT
Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիները բարձրանում են ինքնաթիռ (Տեսանյութ)

Տեսանյութը հրապարակել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

15 Մարտ 2020 • 19:31 AMT
Վարչապետ. Եթե հանրաքվեն և համաճարակային վիճակը հակասեն իրար, որոշում կկայացնենք

Փաշինյանը նշել է, որ որոշումը կախված կլինի համաճարակային իրավիճակից

15 Մարտ 2020 • 18:56 AMT
Վարչապետը կորոնավիրուսի 2-րդ թեստն է հանձել․ Շփվել էր մեղրեցի վարակվածի հետ

Նա նշել է, որ շփումը կարճատև էր՝ ճանապարհին կանգ առնելու ընթացքում

15 Մարտ 2020 • 18:55 AMT
Փաշինյան. ՀՀ որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու անհարաժեշտությունը կքննարկվի

Վարչապետն ասել է, որ կքննարկվի նաև հանրաքվեի անցկացման նպատակահարմարության հարցը

15 Մարտ 2020 • 18:25 AMT
Էջմիածնեցիները պիտի քաղաքից դուրս գան միայն 3 ճանապարհով

Վարչապետը խնդրել է քաղաքից դուրս գալ միայն Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով։

15 Մարտ 2020 • 18:21 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 2 դեպք կա. Առաջին վարակակիրն առողջացել է

Նախարարն ասել է, որ 2 նոր վարակակրի սերտ շփման շրջանակը պարզվում է

15 Մարտ 2020 • 17:09 AMT
Էջմիածնում հարսանիքի չեղարկում ու թռիչք Իտալիայից. Ավինյանը` հակահամաճարակային միջոցառումների մասին

Փոխվարչապետը նշել է, որ Էջմիածնում անցկացված հազվագյուտ միջոցառումներին ներկա են եղել նաև ԱՆ աշխատողներ

15 Մարտ 2020 • 16:41 AMT
Իտալիայում եղածները 14-օրյա կարանտին կուղարկվեն անկախ նրանից՝ որ երկրով հետ կգան

Մարտի 15-ին սպասվում է Իտալիայից տարհանվող մոտ 100 ՀՀ քաղաքացու վերադարձը հատուկ չվերթով

15 Մարտ 2020 • 16:36 AMT
ՀՀ-ն կորոնավիրուսի ռապիդ թեստեր ձեռք կբերի

Դրանք թույլ կտան 15 րոպեում հաստատել կորոնավիրուսի առկայությունը

15 Մարտ 2020 • 16:20 AMT
Կորոնավիրուսը` ՀՀ-ում. 3 նոր դեպք, մեկը՝ Մեղրիում

Դեպքերի թիվը հասավ 26-ի