AM
31 July 2003 • 00:00
ԲԱՔՎՈւՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՎՈւՈՒԱՄ-Ի ՓԼՈւԶՄԱՄԲ

Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չդարձած ԱՊՀ հինգ պետությունները համախմբող ՎՈւՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան եւ Մոլդովա) տարածքային կազմակերպությունը կարծես թե վերջնականապես փլուզվում է: Այս մասին կարելի է դատել մասնավորապես Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Դուդեուի վերջերս արված հայտարարությունից: Նա խոստովանել է, որ Կիշինյովում «քննարկվում է ՎՈւՈՒԱՄ-ում երկրի հետագա ներկայության նպատակահարմարության հարցը»: «Մենք կասկածում ենք, որ կազմակերպությունը արդյունավետ է»,- ասել է Դուդեուն` նշելով, որ «վախուց է նկատել, որ ՎՈւՈՒԱՄ-ում ինչ որ բան այն չէ, թեկուզ այն առումով, որ Մոլդովային թույլ չեն տալիս մասնակցել կազմակերպության մի քանի ծրագրերին, օրինակ` նավթի առաքման ոլորտում»:

30 July 2003 • 19:03
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԽԱՂԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ

Ընթացիկ տարվա սկզբից խաղատների թիվը Հայաստանում ավելացել է երեք անգամ, հաղորդել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Վիճակախաղերի եւ խաղային գործի կարգավորման վարչության պետ Մանուկ Վարդանյանը:

30 July 2003 • 18:55
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 50 ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՄԵՋ

Տնտեսական նորությունների գործակալության որոշած Ռուսաստանի ձեռներեցների քաղաքական ազդեցիկության վարկանիշում 31-րդ տողը զբաղեցնում է «Տռոյկա-դիալոգ» եւ «Ռոսգոսստրախ» ընկերությունների ղեկավար Ռուբեն Վարդանյանը:

30 July 2003 • 18:29
ԲԱՔՎՈՒՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը` մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարության կոչն Անկարային` թուրք-հայկական սահմանը բացելու վերաբերյալ:

30 July 2003 • 18:11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ «ՆՈՐ ՏԱՐՐԵՐԻ» ԸՆԴԳՐԿՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը փակուղի չի մտել, այլ պարզապես ընդհատվել է օբյեկտիվ պատճառներով, որոնք, մասնավորապես, կապված են Ադրբեջանում ընտրությունների եւ Ալիեւի առողջական վիճակի հետ, հայտարարել է Վարդան Օսկանյանը:

30 July 2003 • 18:10
ԲԱՔՈՒՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴ-ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը «սադրիչ» է անվանել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի, որպես անկախ պետության, ճանաչման անհրաժեշտության մասին Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը:

30 July 2003 • 15:16
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՐԿՐՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԻ

Ռոյ Ռիվը առաջինն է ստացել տվյալ պարգեւը, որը սահմանվել է «Transparency International» միջազգային կազմակերպության հայկական բաժանմունքի կողմից:

30 July 2003 • 14:48
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ «ՌՈՒՍՍԿԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ «Ռուսսկի ալյումինի» ԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեկսանդր Լիվշիցն այսօր կքննարկեն Երեւանի փայլաթիթեղների գլանման «ԱրմենԱլ» գործարանի արդիականացման ծրագիրը:

30 July 2003 • 14:42
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՅՈՒՐՄԱԼԱՅՈՒՄ ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

«Նոր ալիք-2003» մրցույթի 13 երկրից մասնակիցների թվում է երգչուհի Էմմա Բեջանյանը:

30 July 2003 • 13:50
ՀԱՅ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՐՁ

Երեւան-Ֆրանկֆուրտ չվերթի ուղեւոր ոմն Դոլիձե փորձել է ապօրինաբար Գերմանիա փոխադրել նեոկլասիցիզմի շրջանի երեք բրոնզե արձանիկներ, որոնք ստեղծվել են Եվրոպայում 19-րդ դարի երկրորդ կեսին անհայտ վարպետի կողմից:

30 July 2003 • 13:46
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱԱՐԿԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՀԱՐՑ

Կառավարությունների ղեկավարները կլսեն նաեւ ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծմանն առնչվող իրավիճակի վերաբերյալ զեկույցը:

30 July 2003 • 13:43
ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԱՆՑԿԱՑՐԱԾ «ՀԱՄԱՏԵՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋԱՆՔ-2003» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱՐ

«Միջոցառման բոլոր հայ մասնակիցները ցուցաբերեցին բարձր մասնագիտական կարողություններ, որը մեծ պատիվ է Հայաստանի Զինված ուժերի համար»,- ասվում է ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության ղեկավար Անտոնիո Քվինտանայի ուղերձում:

30 July 2003 • 00:00
ԹՈւՐՔԵՐԸ ՆԱՎԹ ԵՆ ՓՆՏՐՈւՄ ՀԱՅԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐՈւՄ

Օրերս Անկարայում հրատարակվող թերթերը տեղեկատվություն են տարածել այն մասին, որ երկրաբանները հնարավոր են համարում Թուրքիայի հյուսիս-արեւելյան շրջաններում ածխաջրածնային հումքի բավականին մեծ քանակությամբ առկայությունը: Ավելին, հայկական սահմանին անմիջական հարեւանությամբ գտնվող Կարսի երկրամասի Արփաչայի շրջանում արդեն իրականացվում են նավթափնտրման աշխատանքները: Այստեղ հորանցք է փորվել: Հորատման աշխատանքները կշարունակվեն մոտ երեք ամիս: Այդ շրջանում նավթի փնտրման աշխատանքների համար տրամադրվել է վեց միլիոն դոլար: Այս տեղեկատվության մեջ ոչինչ հետաքրքրական չէր լինի, եթե խոսքը չվերաբերվեր Արեւմտյան Հայաստանի մի հատվածին:

29 July 2003 • 19:34
29 July 2003 • 19:09
ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

29 July 2003 • 19:08
ՋԵԿՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ ԿՀԱՆՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Կուրտ Ուէլդոնի խոսքերով` այդ ուղղման դեմ այսօր հանդես են գալիս հայտնի շատ օրենսդիրներ, որոնց համար դա դարձել է սկզբունք:

29 July 2003 • 19:07
ԿՐՏՍԵՐ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ Է ԲԱՔՈՒ ՄՈՏ ՕՐԵՐՍ

«Նախագահի առողջական վիճակը լավ է, նա վերահսկում է բոլոր գործերը»,- նախօրեին լրագրողների ասել է Իլհամ Ալիեւը:

29 July 2003 • 17:37
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԲԱԶԵ-2003» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՎԱՔԸ

Կազմակերպիչների կարծիքով, նման հավաքների հիմնական նպատակը` Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երիտասարդության համախմբումն է:

29 July 2003 • 15:54
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԵՎՐՈՊԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՁԳՏՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Ռոբերտ Քոչարյանը եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվեթիեն քննարկել են Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարները:

29 July 2003 • 15:44
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՀ ՍՏԵՂԾԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Բաքուն անհանգստացած է թուրքական ԶԼՄ-ների` Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացման գաղափարի ակտիվ քարոզմամբ` հանուն տնտեսական առաջընթացի:

29 July 2003 • 14:50
ԲԱՔՈՒՆ ԶԻՋՈՒՄ Է ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱԿ-Ի ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Վագիֆ Հուսեյնովի խոսքերով, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն, հակամարտության կարգավորման հեռանկարներ դեռեւս չեն երեւում:

29 July 2003 • 14:29
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է` ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԱՌՈՒՄՈՎ

Նման կարծիք է արտահայտել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիզ Գրանդեն:

29 July 2003 • 14:27
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԿԱԼԱՆՎԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՓՈԽՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Վահան Մխիթարյանի աշխատասենյակից եւ բնակարանից առգրավվել է անօրինական ճանապարհով ձեռք բերված ինքնաձիգ եւ ռազմամթերք:

28 July 2003 • 18:56
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐԴԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Եվրամիության Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ հանդիպման ժամանակ:

28 July 2003 • 18:46
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱՐ

Երեւանում համապատասխան շենք ձեռք բերելու համար Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը այս տարի կհատկացնի 680 հազար դոլար:

28 July 2003 • 18:29
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱՎԹԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ

Աշխատանքներն իրականացնող «Թուրքական նավթ» ընկերության ղեկավարության կարծիքով, նավթի պաշարները գտնվում են շուրջ 5 կմ խորության վրա:

28 July 2003 • 18:14
ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանը ստեղծել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող բանակ, որը կարող Է կանխել հայերի ցանկացած ագրեսիա եւ հակահարված տալ նրանց, այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

28 July 2003 • 17:49
ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը:

28 July 2003 • 17:48
ԵԱՀԿ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը:

28 July 2003 • 17:47
ԵԱՀԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅՆՆԵՐԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Հուլիսի 31-ին ԵԱՀԿ խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաալիքներին հեռարձակման արտոնագրեր չտրամադրելու հարցը, հաղորդել է ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ռոյ Ռիվը: