AM
24 July 2003 • 14:54
ԲԱՔՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Մինչդեռ, թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, ամեն ամիս Թուրքիայում Ալիեւի բուժման վրա ծախսվում է 34 մլն դոլար, որոց մեծ մասն ուղղորդվում է թանկարժեք դեղերի եւ սպասարկման վրա:

24 July 2003 • 14:34
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԱՄՆ-ԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԻՐԱՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Ամերիկայի առաջատար հայկական կազմակերպությունները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով նրան օգնություն տրամադրել Իրաքի հայերին ետպատերազմայն ճգնաժամը հաղթահարելու նպատակաով իրաքցիներին ցուցաբերվող համաամերիկյան աջակցության շրջանակներում:

24 July 2003 • 14:32
ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Արգենտինյան ձեռներեցի գործը, որի կառվարմանն է փոխանցվել Երեւանի օդանավակայանը, հանձնվել է նոր դատավորին:

24 July 2003 • 14:30
23 July 2003 • 19:27
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՐ

Հռչակավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի 100-ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ, որը կկանգնեցվի Մոսկվայում:

23 July 2003 • 19:24
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Հուլիսի 25-27-ը Մոսկվայում կկայանա թենիսի “ՊԻՏ Open-2003” գործարարների ամենամյա միջազգային մրցաշարը:

23 July 2003 • 19:12
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՈՎ

ԵԽ Գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերի նման հայտարարությունը կապված է «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու մասին Հայաստանի հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի կայացրած վերջին որոշման առնչությամբ:

23 July 2003 • 18:42
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՊԵՏԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԻՍ ԻՐԵՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչները դիմել են երկրի փոխվարչապետ Իսամ Ֆարեսին` բողոքելով պետական ծառայության ոլորտում աշխատանքի անցնելիս տեղի հայերի նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ:

23 July 2003 • 17:40
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱ- ԵՎ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը կոչ է արել հանձնաժողովի ղեկավարությանը պարզաբանել «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին արտոնագիր չտրամադրելու իրավաբանական պատճառները եւ հետագայում դարձնել մրցույթը ավելի թափանցիկ:

23 July 2003 • 17:38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՈՉ ՇՈՒՏ

Աղբյուրը ՀՀ Ազգային Ժողովում ընդգծել է, որ զեկուցողի այցը սպասվում է ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

23 July 2003 • 14:56
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԲԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Իրակլի Մենաղարիշվիլին ընդգծել է, որ Թբիլիսիյում հավատում են Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների Սոչիյում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը` Աբխազիայի տարածքով երկաթուղու բացման, փախստականների վերադարձի, Ինգուրի-ՀԷԿ-ի վերականգնման վերաբերյալ:

23 July 2003 • 14:44
ԲԱՔՎՈՒՄ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ

Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյաի կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեպքում ադրբեջանական կողմին չի հաջողվի ինքնուրույն լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

23 July 2003 • 14:05
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության համաձայն, միասնական տնտեսական, մաքսային, հարկային եւ արտարժութային քաղաքականություն վարելը ԱՊՀ շրջանակներում հակասում է Վրաստանի շահերին, «առավել եւս հաշվի առնելով այն բոլոր չլուծված եւ վիճահարույց հարցերը, որոնք առկա են Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

23 July 2003 • 13:19
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿԺԱՄԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Այդ մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ում:

23 July 2003 • 13:18
ԵԱՀԿ-Ն ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿԱԽ «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵԹԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԵԱՀԿ ղեկավարությունը մտահոգված է հայկական անկախ «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու փաստի առնչությամբ, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ջովաննի Քեսլերը:

23 July 2003 • 13:16
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՄՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Վաշինգթոնում Աբդուլա Գյուլը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի, պետքարտուղար Քոլին Փաուէլի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսի հետ:

23 July 2003 • 00:00
ՀԱՅԵՐԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ

Եվրոպայի հայկական կազմակերպությունները մտադիր են ակտիվորեն մասնակցել Եվրոխորհրդարանի գալիք ընտրություններին: Դաշնակցություն կուսակցությունը պատրաստվում է իր թեկնածուներին ներկայացնել Ֆրանսիայի երկու ընտրական տեղամասում: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում, նրանց գլխավոր խնդիրը կլինի Թուրքիային Եվրոպական միության մեջ ընդգրկելու համար նախնական պայմանների կատարման ցուցակի մեջ պահպանել հայերի ցեղասպանության ճանաչման հարցը:

22 July 2003 • 18:56
ԵՐԵՎԱՆԻ ԷՐԵԲՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Ներկայումս Մհեր Սեդրակյանը վիրահատվում է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

22 July 2003 • 18:01
ԱՄՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԿԱՆԽԻ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆՄԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ՍԵՆԱՏՈՐ ԲԱՅԸ

Նյու-Ջերսի նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ սենատոր Էվան Բայը պատրաստակամություն է հայտնել հետեւողական լինելու ԱՄՆ Կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

22 July 2003 • 17:59
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԴԱՌՆԱԼ ԱԼԻԵՎԻ ՄՐՑԱԿԻՑԸ

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրաժարվել է անկախ հանրապետության առաջին նախագահ Այազ Մութալիբովին գրանցել որպես երկրի նախագահի թեկնածու:

22 July 2003 • 15:17
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏՔԵՐՆ ԻՐԵՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հայ սահմանապահներն օրերս ականատես են եղել, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածքում գտնվող հայկական Գագա Սբ. Սարգիս վանքը:

22 July 2003 • 15:10
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼՈՒ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայում կանգնեցվելու է հայ մեծ կոմպոզիտորի հուշարձանը:

22 July 2003 • 13:59
ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԻ ՆԿԱԱՏՄԱՄԲ

Այսօր առավոտյան աշխատանքի ուղեւորվելիս Մհեր Սեդրակյանի ավտոմեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել:

22 July 2003 • 13:23
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Աշոր Ղուլյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Կարել Կռատկին եւ Յուրգեն Շմիդտը ընդգծել են երկու կողմից էլ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

22 July 2003 • 13:21
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԷԼԻ 14 ՏԱՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱՏՈՄԷՆԵՐԳԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Աշոտ Մարտիրոսյանի խոսքերով` ՀԱԷԿ-ի անվտանգությունը համապատասխանում է բոլոր չափանիշներին, սակայն, ինչպես եւ այդ սերնդի բոլոր կայանները, անընդհատ կատարելագործում է պահանջում:

21 July 2003 • 18:00
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՆԵՐԻ» ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ, ՀՀ-ում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգող դեսպան Լիս Քրիստի Գրանդեն:

21 July 2003 • 17:49
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՍԱԿԱՅՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Դաշնակցության ղեկավարության անդամ Վահան Հովհաննիսյանը:

21 July 2003 • 17:18
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ը ԿԴԱՌՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հաղորդել է Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բաղդասարյանը, Ռուսաստանի սեփականությանը Հրազդանի ՋԷԿ-ի փոխանցումից հետո արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը կարող է իջնել ի հաշիվ բնական գազի էժանացման:

21 July 2003 • 16:59
ԱՄՆ-ՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԻՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ուեյնի համալսարանի (ԱՄՆ) հրատարակչությունը լույս է ընծայել «Հայկական ջարդ, 1895-1898թթ.» գիրքը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանի խմբագրությամբ:

21 July 2003 • 16:07
ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Ֆրեյմութ Դյուվեն այսօր ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին հուլիսի 18-ին Հայաստանում կայացած հեռուստատեսային հաճախականությունների մրցույթի արդյունքում չեն տրամադրվել հեռարձակման արտոնագրեր: