AM
28 July 2003 • 16:39
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հեյկի Թալվեթիեն հայկական կողմին է ներկայացրել իր գործունեության գերակայությունները` մասնավորապես, նշելով համագործակցության խթանումը Հարավային Կովկասում, տարածաշրջանում հարակից երկրների միջեւ կապերի պահպանումը, ինչպես նաեւ օժանդակումը տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը:

28 July 2003 • 16:38
ԲԱՔՎՈՒՄ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահները հակամարտության գոտի կայցելեն Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո միայն:

28 July 2003 • 15:17
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հուլիսի 29-30-ը Ստեփանակերտում, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 10-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, կկայանա ԼՂՀ ԱԳՆ ապարատի եւ արտասահմանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչների առաջին խորհրդակցությունը:

28 July 2003 • 15:01
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Դա տեղի է ունեցել «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլու տան մոտակայքում, որտեղ հավաքվել էին խմբագիրներ եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները, որոնք մտահոգված էին Արիֆօղլու անվտանգությամբ` Ադրբեջանի կառավարող շրջանակների կողմից նրա հասցեին հնչած սպառնալիքների առնչությամբ:

28 July 2003 • 14:21
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԼԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Մշտական եւ կայուն հայ-ամերիկյան առեւտրային հարաբերություններ հաստատելու մասին օրինագծին արդեն աջակցում են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ:

28 July 2003 • 14:20
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ ԳՐԱՎԵԼ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այդ մասին ասվում է Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից վերջերս հրատարակված հոդվածում:

28 July 2003 • 00:00
ՎՐԱՑԻՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ԿՈՂՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈւՄ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՄԱՆԸ

Վերջերս Թբիլիսիում հրապարակվեցին Վրաստանի քաղաքացիների մեջ անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները: Այն իրականացրել էր ԱՄՆ-ի միջազգայաին հանրապետական ինստիտուտը ամերիկյան միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Հարցումն ուղղված էր պարզելու վրաց ընտրողների իշխող տրամադրվածությունները սպասվելիք խորհրդարանական ընտրություններին: Հրապարակված արդյունքները անսպասելի էին եւ հիասթափեցրին հարեւանների հետ հակամարտությունների ռազմական լուծման կողմնակիցներին: Գլխավոր անակնկալն այն էր, որ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Վրաստանը եւ Հայաստանը Ռուսաստանին կապող աբխազական երկաթուղային ճանապարհի վերականգնմանը:

26 July 2003 • 16:25
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԱՆՍԱԼ ԱՄՆ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի օրերս Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը:

26 July 2003 • 14:51
ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

Սերժ Սարգսյանը եւ Ջոն Օրդուեյը մտքեր են փոխանակել նաեւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակի շուրջ:

26 July 2003 • 14:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Վրաստանի Կոպուլետ քաղաքում ընթանում է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Հարավային Կովկասի առաջնությունը:

26 July 2003 • 14:49
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԱՅՑԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ԱՆՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿՈՎ

Թերի Դեւիսի այցը Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ նախատեսված էր հուլիսի 26-ից 29-ը:

26 July 2003 • 14:48
ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅԸ»

Առայժմ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի առաջնության առաջիկա փուլում կհանդիպի Բուլղարական «ԲԿՍԱ» թիմի հետ:

26 July 2003 • 00:00
25 July 2003 • 19:16
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ձգձգվող հիվանդությունը բացասական է անդրադարձել երկրի իրավիճակի, եւ մասնավորապես, արտասահմանյան ներդրողների մասնակցությամբ տնտեսական շատ նախագծերի վրա:

25 July 2003 • 18:30
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՆ

Հայաստանում նոր Քրեական Օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ որեւէ խնդիրների առաջացումը «գործնականում բացառվում» է, հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

25 July 2003 • 18:28
ՄՈԼԴՈՎԱՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՎՈՒՈՒԱՄ-Ի ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկոլայ Դուդէուի խոսքերով` ՎՈւՈւԱՄ-ը կրկնում է ԱՊՀ շրջանակներում
արդեն կատարվող գործողությունները:

25 July 2003 • 18:27
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

իեւնույն ժամանակ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը հայտարարել է լրագրողներին, որ Հեյդար Ալիեւն «իրեն նորմալ է զգում» եւ մտադրություն չունի հրաժարվել հոկտեմբերի 15-ին նախատեսված նախագահական ընտրություններին մասնակցելուց:

25 July 2003 • 17:27
ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԸ

1993 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից ճնշվել էին Աղդամ քաղաքում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումների կրակակետերը, որտեղից կանոնավոր կերպով հրետանուց գնդակոծվում էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը եւ մյուս խաղաղ բնակավայրերը:

25 July 2003 • 15:54
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՈՒՐՄԱՍԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԱՅ

Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքի քաղաքապետարանի ղեկավարի պաշտոնին երեկ իր թեկնածությունն է առաջադրել Մուրմանսկի մարզի պետական ունեցվածքի սպասարկման եւ շահագործման վարչության պետ Սերգեյ Գաբրիելյանը:

25 July 2003 • 15:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՐԱՍՆԱԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

«Մշակույթը մերձեցնում է ժողովուրդներին» փառատոնի շրջանակներում հուլիսի 26-27-ը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր:

25 July 2003 • 15:14
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ` որում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում վերջ տալ ընդդիմադիր առաջնորդների եւ նրանց կողմնակիցների հետապնդումներին:

25 July 2003 • 14:47
ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները քննարկվել են Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթաջի նախագահայությամբ ԱՄՆ-ում կայացած ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի նիստում:

25 July 2003 • 14:31
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՃԻՇՏ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ-Ն

Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունն այն մասին, թե «ադրբեջանցիների համար անընդունելի է Հայաստանի ներկայիս նախագահի այցը Բաքու»:

25 July 2003 • 00:00
24 July 2003 • 18:08
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ

Այդ մասին այսօր հայտարարել է ՀԱՊ անդամ-երկրների Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

24 July 2003 • 17:46
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ-2004» ԱՌԵՎՏՐԱ-ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2004 թվականի մայիսի 11-14-ը Մոսկվայում կկայանա «Հայաստանը եւ աշխարհը» Համահայկական միջազգային առեւտրա-արդյունաբերկան ցուցահանդեսը:

24 July 2003 • 17:30
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԻ ԻՐԱՆՈՒՄ «ՅԱԿ-40» ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը հատկացնել 473 մլն դրամ` Իրանում «Յակ 40» ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու համար:

24 July 2003 • 17:29
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2050 ԹՎԱԿԱՆԻՆ

Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կավելանա 4 տոկոսով`հատելով 3,4 մլն մարդու սահմանագիծը, ասվում է ամերիկյան «Population Reference Bureau» կազմակերպության զեկույցի մեջ:

24 July 2003 • 17:26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՉԵՄՊԻՈՆ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼ

Երեկ «Փյունիկը» ոչ ոքի 1:1 հաշվով պատասխան խաղ խաղաց Իսլանդիայի մայրաքաղաքում տեղի չեմպիոն «Ռեյկյավիկ» ակումբի հետ:

24 July 2003 • 15:37
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրերս թանգարանի տնօրեն Լեյբ Գաֆթը Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչներին հրավիրել է ծանոթանալու Հայոց ցեղասպանության մասին բացվելիք ցուցադրության շուրջ ընթացող վերջին նախապատրաստական աշխատանքներին: