Այսօր Ստեփանակերտում իր աշխատանքը սկսեց Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրի – Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը:
Հայաստանի ռազմավարական ձեռնարկությունների մասնավորեցման հանձնաժողովը «Արարացեմենտ» ՊՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի մասնավորեցման հայտերը կամփոփի մինչ 2001թ. հուլիսի 7-ը:
Հուլիսի 4-ին հինգօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Մոնրեալի քաղաքապետը: Նրա կողմից գլախավորած պատվիրակության կազմում են Կանադայի խոշորագույն այդ քաղաքի փոխքաղաքապետը եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդի Արա Բաբաջանյանը , որը գլխավորում է հոր անունը կրող հիմնադրամը, օրերս այցելեց Երեւան, ուր անց կացրեց մի շարք հանդիպումներ, որոնք նվիրված էին մաեստրոյի ծննդյան 80-ամյակի առթիվ հանրապետությունում անցկացվելիք հանդիսությունների նախապատրաստմանը:
Հունիսի ութին կառավարության պատվիրակությունը, որը գլխավորում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կմեկնի Փարիզ` Համաշխարհային Բանկի կողմից անց կացվող Հայաստանին նվիրված խորհրդակցությանը մասնակցելու համար:
«Եթե միջնորդներին հաջողվի վերացնել Քի Վեստի հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջացած նոր խոչընդոտները, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ժնեւում կարող է կայանալ մոտ ապագայում».ասել է ՀՀ արտգործնախարար Վրադան Օսկանյանը:
Վաղը երեքօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կմեկնի Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբախատդին Չակմատօղլուն:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պատվիրակությունը ՀԿԿ-ի հրավերով կայցելի Հայաստան:
Ստրասբուրգում աշխատանքն ավարտեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը:
Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը որոշում է կայացրել դադարեցնել Զորի Բալայանի նկատմամբ միջազգային հետախուզումը, նկատի ունենալով, որ այն կրում է քաղաքական բնույթ:
ՌԴ կառավարությունը որոշում է կայացրելԱդրբեջանին միջոցներ հատկացնել 2000 թվականի նոյեմբերի 25-ի երկրաշարժից տուժած հանրապետության շրջանների բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու նպատակով:
Հուլիսի 2-3-ը Ստեփանակերտում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրի – Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը:
Հուլիսի 10-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ստեփանակերտ:
Հայաստանում նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ ներդնելով, մենք փորցում ենք նպաստել երկրի տնտեսական աճին, – հայտարարեց Հայստանում ԱՄՆ դեսպանատան մամլո պատասխանատու Ջոն Բալյանը
«Գազպրոմի» ղեկավարությունը հրաժարվել է Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը մասնկացելու մտադրությունից:
Հայաստանի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը:
Ազգային օպերայի եւ բալետի նախկին դիրիժոր Օհան Դուրյանը որոշում է ընդունել աշնանը Հայաստանից հեռանալու մասին:
Այսօր Երեւանում հայ-վրացական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքներով ստորագրվեց արձանագրություն:
Կառավարությունը որոշում է ընդունել Հայ առաքելական եկեղեցու սեփականություն փոխանցել պատմամշակութային արժեքներ հանդիսացող 150 վանք եւ եկեղեցի: