24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ՄԱԿ-ում Պակիստանի դեսպան Մունիր Աքրամը, Իսլամական Գիտաժողովի Կազմակերպության անունից հանդես գալով Ժենեւում տեղի ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, «խոր անհանգստություն է հայտնել Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ»:
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հինգշաբթի օրը Քալիֆորնիա նահանգի Սենատը միաձայն որոշել է համարել ապրիլի 24-ը «Հայոց ցեղապսանության Հիշատակի օր»:
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դեվիդ Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում են անհանգստացած լինել Պետդեպարտամենտի վերջին զեկույցում արտացոլված Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ:
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Երեւանում ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության մշտակաան ներկայացչությունում հերքել են մարտի 24-28 Հայաստան եւ ԼՂՀ կայանալիք Ադրբեջանի լրագրողների այցի մասին տեղեկությունը:
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախաձեռնող խումբ սետղծած 22 կուսակցություն եւ հասարակական կազմակերպություն շարունակում են երկրի կառավարությունից պահանջել չեղյալ համարել Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթը:
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մարտի 28-ին կկայանա Վրաստանի Հանրապետության արտգործնախարար Ի. Մենաղարիշվիլու գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան:
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Թուրքիան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին», հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` մեկնաբանելով բանակցությունները թուրքական զինվորականների հետ, որոնք կայացան Հեյդար Ալիեւի վերջերս Ստամբուլ եւ Անկարա կատարած այցի ընթացքում:
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ադրբեջանի Պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի միջեւ ստորագրվել է ռազմական համագործակցության զարգացման մասին արձանագրություն:
24.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հունաստանի ազգային պաշտանության նախարար Ակիս Ցոխաձոպուլուսի հրավերով, մարտի 27-30-ը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան: