13.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը Վիեննայում հայտարարել է, որ համամիտ չէ այն կարծիքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կորցրել են իրենց իմաստը, քանի որ միջնորդները չունեն նոր առաջարկներ, իսկ հակամրտող կողմերը մերժել են իրենց նախորդ գաղափարները:
13.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 13-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 2001 թվականի արտաքին գործողությունների վերաբերյալ ֆինանսական օրինագծին, որը նախատեսում է միջոցների հատկացում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «վստահություն հաստատելու միջոցառումների» համար:
13.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային բանկ «Արցախբանկ»-ում 2000 թվականի հուլիսի 1-ից իրականացվելու է մինչեւ 1931 թվականը ծնված ավանդատուների 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցում:
13.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 12-ին Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդն ընդունեց Հայաստանի Հանրապետության արտակարգ – լիազոր դեսպան Արման Նավասարդյանին:
13.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ
ԼՂՀ պաշտպանության մարտերին մասնակիցներին կարգավիճակ տալու մասին ԼՂՀ կառավարության որոշման համաձայն ստեղծվել է հանրապետական հանձնաժողով:
12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Հայկական լոբբին Թուրքիայում ունի բավական ամուր դիրքեր, մասնավորապես, առեւտրի եւ զարգվածային լրատվամիջոցների բնագավառում, եւ ունի լայն ֆինանսական հնարավորություններ»:
12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը հայտարարել է, որ Թուրքիան բարձր է գնահատում Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի ձգտումները: