12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Վիեննայում սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստը:
12.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրվող ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի փաստաբանը բացահայտորեն ձգձգում է քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը` օրեկան ընթերցելով ընդամենը 15-20 էջ:
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 21-26-ը Հայաստանի հակաօդային պաշտպանության եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ Աստրախանի շրջանի «Աշուլուք» ռազմաօդային ուժերի հրաձագարանում անցկացվելիք ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության «Մարտական համագործակցություն-2000» համատեղ զորավարժություններին:
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանում Կարմիր խաչի գործունեության արդյունավետության բարձրացմանն, այդ կազմակերպության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Կարմիր խսչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար տիկին Լիզ Բուդրոյի այսօր կայացած հանդիպման ժամանակ: Երկուստեք ընդգծել են համագործակցությունը շարունակելու իրենց հաստատակամությունը:
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին, որը տեղի կունենա հուլիսի 12-ին Վիենայում:
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 11-ին, վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ հուլիսի 12-ին Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ տեղի կունենա Սբ. Կատարինե հայոց եկեղեցու վերաօծման արարողությունը:
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Տարածաշրջանային համագործակցության, անվտանգության եւ կայունության խնդիրների քննարկումը «1+3» բանաձեւով /Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան/ այսօր ավելի իրական է: Այսօր Մամլո ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍի հարցին, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ վերջին գագաթնաժողովի ընթացքուն Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Մոսկվա կկայանա ընթացիկ տարվա սեպտեմբերին:
11.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա օգոստոսին Ղրիմում` ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Իսկ դրան հաջորդող հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին Նյու-Յորքում:
10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այս տարվա շրջանավարտներին – աշխատակազմին նախնական սպայական կոչումների – դիպլոմների շնորհման կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Վաշինգտոնում Հայաստանի կառավարության – Համաշխարհային բանկի միջ- ստորագրվեց Համաձայնագիր Տրանսպորտի վարկային ծրագրի մասին, որով ՀԲ-ն 40 մլն ԱՄՆ դոլար (29.9 մլն SDR միավոր) վարկ է հատկացնում Հայաստանին:
10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Մենք խիստ զարմացած ենք Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւի հայտարարությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ նա ուղղակի ծանոթ չէ իր երկրի նախագահ Հեյդար Ալիեւի բազմաթիվ հայտարարություններին այն մասին, որ պաշտոնական Բաքուն հադես է գալիս Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին»:
10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի մոնիտորինգի արդյունքները: