AM
31 Հոկտեմբեր 2022 • 09:54 AMT
ՀՀ-ն 2023-ին 144 մլրդ դրամ կհատկացնի Արցախին

2022-ին ևս այդքան էր հատկացված

31 Հոկտեմբեր 2022 • 09:41 AMT
Նախարար. ՀՀ-ն պետպարտքի բարձր միջակայքում է՝ 60․3%-ից պետք է նվազեցնել մինչև 50% չգերազանցող մակարդակի

Նա նշել է, որ պետք է էականորեն ավելացնել հարկային եկամուտները

31 Հոկտեմբեր 2022 • 09:01 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 142 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

Փաստացի բուժվողների թիվը 373 է

31 Հոկտեմբեր 2022 • 08:16 AMT
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Սյունիք, այդ թվում՝ Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վերիշեն ու Վաղատուր

Պատվիրակության այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզում ստեղծված կացության մանրամասներին

31 Հոկտեմբեր 2022 • 07:57 AMT
Եռօրյա այցով ՀՀ-ում է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը

Դեսպան ՄըՔին իր այցով կխթանի ԱՄՆ և Հայաստանի միջև գործակցությունը

31 Հոկտեմբեր 2022 • 07:52 AMT
Փաշինյանը ժամանել է Սոչի

Հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպում է լինելու ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ

31 Հոկտեմբեր 2022 • 07:34 AMT
Սաղաթելյան․ Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաքի է հրավիրում

«Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին»,-նշել է նա

31 Հոկտեմբեր 2022 • 07:20 AMT
ՌԴ ԱԳՆ-ում հուսով են՝ Սոչիի եռակողմ հանդիպումը կնպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը

Մեկնաբանելով Փաշինայնի խոսքերը մինչև տարեվերջ խաղաղ պայմանագրի կնքման մասին՝ Ռուդենկոն ասել է՝ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է

31 Հոկտեմբեր 2022 • 07:09 AMT
Արցախի գործող և նախկին նախագահները մասնակցել են Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին

Դավիթ Բաբայանն իր ելույթում ընդգծել է՝ ճակատագիրը միասնական է, չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևում

31 Հոկտեմբեր 2022 • 06:39 AMT
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել․ ԱՀ-ն երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում

Ասվում է նաև, որ ՀՀ ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից

29 Հոկտեմբեր 2022 • 12:45 AMT
Վարչապետն ու Փայլանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ

Փայլանին ընդունել է նաև ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

29 Հոկտեմբեր 2022 • 12:29 AMT
ԶԼՄ․ Արսեն Զախարյանի «Չելսի» տեղափոխվելու հարցով զբաղվում է Նոբել Առուստամյանը

Ձմեռային տրանսֆերի հույսը պահպանվում է»,-ասել է աղբյուրը

29 Հոկտեմբեր 2022 • 12:28 AMT
Երկրաշարժ՝ Հայաստան-Թուրքիա սահմանին

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

29 Հոկտեմբեր 2022 • 11:36 AMT
Պեսկովն արձագանքել է ԼՂ-ում խաղաղապահների մանդատի երկարացման Փաշինյանի առաջարկին

Առաջարկը վերաբերում է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման ժամկետը 10-20 տարով ավելացնելուն

29 Հոկտեմբեր 2022 • 11:00 AMT
Փաշինյանը` Լուկաշենկոյի ելույթի մասին․ Ով ում ինչքան է սիրում, բացարձակ կապ չունի՝ կա ստեղծված իրավիճակ

Նա հավելել է, որ ասել է այդ մասին նաև նիստի ժամանակ

29 Հոկտեմբեր 2022 • 10:34 AMT
Փաշինյան․ ՀԱՊԿ նիստում արձանագրվել է, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքը

Նա ասել է, որ ՀԱՊԿ-ը և ՌԴ–ն ունեն պարտավորություններ, որոնց «զանգը հնչել է»

29 Հոկտեմբեր 2022 • 10:32 AMT
Վարչապետ․ Պատրաստ եմ Սոչիում փաստաթուղթ ստորագրել և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով

Նա նշել է, որ պատրաստ է ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, որը հիմք է ծառայելու պայմանագրի համար

29 Հոկտեմբեր 2022 • 09:49 AMT
Իրանի քաղաքացուց առգրավվել է մոտ 6․5 կգ ափիոն

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով

29 Հոկտեմբեր 2022 • 09:38 AMT
«Մանկական Եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը

Հայաստանի պատվիրակին ընտրել են ներքին լսումների ընթացքում

29 Հոկտեմբեր 2022 • 09:34 AMT
ԱՀ նախագահ․ Հուսով ենք՝ Սոչիի հանդիպմանը կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին

Նա նշել է, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

29 Հոկտեմբեր 2022 • 09:02 AMT
Հաղարծնի Սբ Աստվածածին եկեղեցին կվերականգնվի

Եկեղեցին կառուցվել է 1840-ական թվականներին

29 Հոկտեմբեր 2022 • 08:18 AMT
Փաշինյան․ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից

Փաշինյանը հավելել է, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է

29 Հոկտեմբեր 2022 • 08:13 AMT
Միրզոյանն ու Կլաարը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի մշակման, ԼՂ կարգավորման շուրջ

Նրանք կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում

29 Հոկտեմբեր 2022 • 07:54 AMT
ԱՄՆ կոնգրեսական․ Խնդիր չէ, եթե ՀՀ-ն ցանկանում է բարեկամ լինել ՌԴ հետ, մենք պարզապես ցանկանում ենք ևս օգնել ՀՀ-ին պաշտպանվել

«Մենք մեկնում ենք մեր բարեկամության ձեռքը՝ պատրաստակամություն հայտնելով օգնելու Հայաստանին»,- ասել է նա

29 Հոկտեմբեր 2022 • 07:10 AMT
Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ

«Նստեք՝ Ալիևի հետ որոշում կայացրեք, այսօր չարեցիք, վաղն ավելի վատ է լինելու, ինքներդ գիտեք»,-ասել է նա

29 Հոկտեմբեր 2022 • 06:34 AMT
Մարուքյան․ Խաղաղ պայմանագրի վաշինգտոնյան տարբերակ չկա՝ կա ռուսականն ու ադրբեջանականը

Նա հույս է հայտնել, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը ռուսական կողմը կպնդի իր առաջարկները և կհամոզի ադրբեջանական կողմին ընդունել

28 Հոկտեմբեր 2022 • 14:53 AMT
Փաշինյանը` ՀԱՊԿ Խորհրդի նիստում. ՀՀ-ն Բաքվի գործողությունների քաղաքական գնահատական է ակնկալում

Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է համաձայնեցնել որոշման նախագիծը

28 Հոկտեմբեր 2022 • 14:34 AMT
Փոխվարչապետը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ կարգավորումը տարածաշրջանում խաղաղության հաստատման անբաժանելի մասն է

Նա նշել է նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ

28 Հոկտեմբեր 2022 • 14:32 AMT
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լրացուցիչ կքննարկվի ՀԱՊԿ նոյեմբերի վերջի նիստում

«Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողացան քննարկել մեր կազմակերպության հեռանկարային արձագանքը այդ հարցերին»,-ասել է Ամբրազևիչը