1 May 2010 • 10:40
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի հարկային համակարգի լուրջ բարեփոխում
Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշների» տվյալները: 344 խոշոր հարկ վճարողներից նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 202 կազմակերպությունների մոտ, նույն շրջանի համեմատ Հայաստան ներկրվող ապրանքների ու ծառայությունների ծավալն աճել է 55,1%-ով և կազմել 53,4 մլրդ դրամ: Ընդ որում, այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից: Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի փետրվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 49.9%-ով և կազմել 9.9 մլրդ դրամ: Բացի դրանից, 2010-ի փետրվարին անցյալ տարվա նույն շրջանի համեմատ խոշոր հարկատուների արտահանվող արտադրանքի ծավալները աճել են 9.3 մլրդ դրամով` կազմելով 19.8 մլրդ դրամ: