5 Ապրիլ 2014 • 06:40 AMT
Էրդողան-Ալիև. Ղարաբաղի, գազի և մնացածի մասին
Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տարած ոչ այնքան համոզիչ հաղթանակից հետո, իշխող Արդարության և զարգացման կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: Արդեն այն, որ նախկինում Էրդողանն ասում էր, թե ընտրություններից հետո մտադիր է հանգստանալ, բայց փոխարենն անսպասելի մեկնում է «եղբայրական» Ադրբեջան, վկայում է, որ Բաքվում լուրջ հարցեր են քննարկվելու: